ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Հենրիխ Մխիթարյանն առաջին մարզումն է անցկացրել «Արսենալում»

Հենրիխ Մխիթարյանն առաջին մարզումն է անցկացրել «Արսենալում»
24.01.2018 | 12:31

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն առաջին մարզումն է անցկացրել «Արսենալի» կազմում: Արսեն Վենգերի թիմը պատրաստվում է Անգլիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի պատասխան հանդիպմանը Լոնդոնի «Չելսիի» հետ: Հենրիխ Մխիթարյանը «Արսենալում» կկրի 7 համարի մարզաշապիկը։ «Զինագործների» պաշտոնական կայքում արդեն հրապարակվել է Մխիթարյանի մարզաշապիկի համարը։

Դիտվել է՝ 1297

Մեկնաբանություններ